Բնակիչների մոտ կարող են հոգեկան շեղումներ առաջանալ. Փոփոխություն օրենքում
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ փաթեթով առաջարկվում են փոփոխություններ: Օրինագծով կոնկրետացվում են հոգեբույժների պարտականությունները՝ ինչպես՝ հիվանդների իրազեկման, այնպես էլ՝ բժշկական փաստաթղթերի լրացան ոլորտում: Ինչպես հայտարարեց՝ բնակչության հոգեւոր առողջության հոգածությունը միայն բժիշկների գործը չէ: «Օրինակ՝ եթե ռեստորանում գիշերը աղմկոտ երաժշտություն է հնչում, ապա մոտակայքի շենքերի բնակիչները չեն կարող հանգստանալ: Ինչ-որ ժամանակ անց նրանց մոտ կարող են հոգեկան շեղումներ առաջանալ»,- հայտարարեց Բաբլոյանը:
