Շվեյցարահայ բարերարը՝ երկրի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում. Forbes
Forbes-ը՝ վկայակոչելով շվեյցարական Bilanz ամսագրի ամենամյա վարկանշային աղյուսակին գրում է,որ Շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» (Franc Muller) ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը՝Vartan Sirmakes, ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց թվում։ «Վարդան Սրմաքեշը Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում է 225 միլիոն շվեյցարական ֆրանկ»,- ասված է հաղորդագրության մեջ: Վարդան Սրմաքեշը Ֆրանկ Մյուլլերի հետ հիմնել է Technowatch SA ընկերությունը 1991թ.՝ 50/50 մասնաբաժնով, այնուհետ շվեյցարական ժամացույցների հայտնի բրենդը 1998թ.։ 2003թ. Մյուլլերը տարաձայնությունների պատճառով վաճառեց իր բաժնետոմսերի փաթեթը հայ գործարարին և հեռացավ բիզնեսից։ Ներկայումս Մյուլլերը բնակվում է Մոնակոյում։ Նա համարվում է Շվեյցարիայի հայ համայնքի գլխավոր դոնորներից մեկը։ «Արցախբանկի» 39.1 տոկոսի և «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է։
