Նախարարը ճկունություն է ակնկալում
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոփոխություն կատարվեց Կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ,ըստ որի Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը ևս հնարավորություն կունենա տեսակցություն տրամադրել կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած պաշտպանին կամ մերձավոր ազգականներին։ «Առավել ճկուն լինելու, շահերի պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու համար նախատեսում ենք, որ հնարավոր են իրավիճակներ, երբ քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ այդ թույլտվությունը տրամադրի նաև հիմնարկի պետի տեղակալը»,- Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նշենք, որ գործող կարգավորումների շրջանակներում կալանավորված անձանց և դատապարտյալներին տեսակցության եկած անձանց թույլտվություն տալու իրավասությունը պատկանում է քրեակատարողական հիմնարկի պետին, և միայն նրա բացակայության դեպքում՝ տեղակալին:
