Վարչապետն ընդդիմանում է, դաշնակները՝ համառում
ՀՀԿ-ՀՅԴ կոլիցիոն բանակցությունները վերջնագծին հասնելու միտումներ ցույց չեն տալիս: Մեր տեղեկություններով պորտֆելների շուրջ սակարկումներն ընթանում են ոչ այնքան հարթ ճանապարհով, մասնավորապես, վարչապետ Հովիկ Աբրահամյանն է դեմ, որ Արծվիկ Մինասյանը նշանակվի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, Հովիկ Աբրահամյանը պնդել է, որ նա «գլուխ չի հանի», ի հեճուկս դրա կարծես համաձայնություն կա Դավիթ Լոքյանի թեկնածության հարցում, որը պետք է նշանակվի Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում: Այդուհանդերձ, բանակցությունները շարունակում են խճճված մնալ, մինչեւ անգամ քննարկվում է միասնական ցուցակով հաջորդ ընտրություններին մասնակցելու հարցը:
