«Պարոն Ղահրամանյան, Դուք օրենքից վե՞ր եք».Անահիտ Բախշյան

ՀՀ վարչապետի  ուշադրությունն եմ   հրավիրում  երկրում  տարածված այս խնդրի վրա:Արմավիրի մարզի Արտաշար  գյուղի միջնակարգ դպրոցի  տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ.  նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը  եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի  և անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին  նշանակվել է մրցույթի օր: Նկատենք, որ դպրոցի կառավարման խորհրդում մարզպետն ունի երկու ներկայացուցիչ՝ Արմավիրի մարզի ԱԻՆ-ի աշխատակից   Աշոտ Հակոբյանն ու  մարզպետարանի աուդիտի բաժնի աշխատակից Վիգեն Խաչատրյանը: Հավելեմ, որ  խորհրդի նախագահը հենց ԱԻՆ աշխատակիցն է, կասկածից վեր է՝ մարզպետի ցուցումով: Հունվարի 20-ին մրցույթին ներկայացել են դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամներ, չեն ներկայացել խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, Վիգեն Խաչատրյանն ու ԿԳՆ-ի կողմից նշանակված Վարդանաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն                                  Հակոբ Հովասափյանը: Ըստ վերոնշյալ կարգի՝ մրցույթն իրավազոր է համարվում, եթե մասնակցում են խորհրդի 6 անդամներ: ԿԳՆ ներկայացուցիչն արձանագրել է  մրցույթի ոչ իրավազոր լինելն ու հետաձգել է 5 աշխատանքային օրով: Հունվարի 27-ին կրկնվել է  նույն պատմությունը. կրկին  չի ներկայացել  դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, ու քանի որ մեկ թեկնածու է եղել, գործող կարգի համաձայն՝ հայտարարվելու է  նոր մրցույթ: Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի   մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք  ուզում են ազատվել  գործող տնօրենից՝ հայտարարելով,  ինչպես  պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ  պաշտոնին: Ի գիտություն պարոն Ղահրամանյանին, նախ «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված է, թե որ դեպքում անձը չի կարող առաջադրվել, ընտրվել դպրոցի տնօրեն, երկրորդ՝ տնօրենի գործունեությունն ուսումնասիրելն ու այդ անհամապատասխանությունն արձանագրելը ԿԳՆ Կրթության տեսչության գործառույթն է, ոչ՝ մարզպետինը: Մեկ այլ հարց.  ի՞նչ տրամաբանությամբ է մարզպետը դպրոցի կառավարման  խորհրդում որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ նշանակում մարզի ԱԻՆ աշխատակցին, որն էլ, իհարկե իր ցուցումով, դառնում է խորհրդի նախագահ, ինչպե՞ս է այս մարդն ապահովելու  դպրոցում ժողովրդավար կառավարումն ու  պաշտպանելու երեխաների  կրթության  շահերը, մի՞թե դպրոցի  մանկավարժներից որևէ մեկն արժանի չէր այդ դերակատարմանը: Ակնհայտ է, որ այստեղ էլ  ամեն ինչ թելադրվել է մարզպետի կողմից, որպեսզի  դպրոցն ամբողջությամբ  լինի իր  համար վերահսկելի  ու կառավարելի: Հարց է ծագում, թե դպրոցի կառավարման խորհրդի նախագահն ու 2  անդամներն ինչու  չեն ներկայացել երկու նիստերին էլ, պատասխանն ակնհայտ է՝ մրցույթը տապալելու նպատակով: Հ.Գ. ՀՀ մարզպետերին, այս դեպքում ի դեմ Արմավիրի մարզպետի, բոլորովին չի հետաքրքրում  կրթության  կազմակերպման գործընթացի օրինականությունը, նրանք  առաջնորդվում են միայն  այլ շահերով:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am