Պարոն Ռոստոմյան, ուշադիր եղեք. Նույն հանձնարարականը վարչապետը երկրորդ անգամ տվեց
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հնաձնարարեց ուսումնասիրել մարզպետարանների ու համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը: Ինչպես ասաց՝ մամուլում կան հրապարակումներ այն մասին, որ գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործում են քարոզչության համար: «Սպորտի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման ու գործունեության կազմակերպման համար: Կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն, տարբեր տեղեր տարբեր կրթական ծրագրեր կան, ստանդարտներ գոյություն չունեն: Մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարականը, պարոն Ռոստոմյան, տրված էր շուտ: Առ այսօր մենք որևիցե ինֆորմացիա չենք ստացել ձեզանից, թե ոնց ենք անում գյուղական համայնքներում, սպորտդահլիճները ինչ ուժերով, պրագմատիկ տարբերակով ոնց ենք ակտիվացնում: Ուշադիր եղեք», - ընդգծեց Կ. Կարապետյանը:
