ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը ցանկանում է իր եղբորը դարձնել պատգամավոր
«Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը ցանկանում է իր եղբորը՝ Նաիրի Սահակյանին Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրել ու դարձնել պատգամավոր։ Նկատենք, որ այդ ընտրատարածքում է առաջադրվելու նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը, որի հետ, ի դեպ, Սահակյանները լարված հարաբերություններ ունեն։ Ու այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ հատկապես Թալինի տարածաշրջանում նրանց մեջ շատ թեժ պայքար ընթանա։ «Ժողովուրդ»–ը պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչ կանխատեսումներ ունի, ով կարող է ավելի շատ ձայներ գրանցել իր օգտին. «Պատգամավոր պետք է ժողովուրդը դարձնի, ոչ մեկը չի կարող որևէ մեկին պատգամավոր դարձնել, եթե ժողովուրդը չքվեարկի։ Կանխատեսումներն անշնորհակալ գործ է, դեռ թեկնածուներն էլ վերջնականապես հայտնի չեն, ամսի 26-ից հետո, երբ կգրանցվեն, նոր կարելի է ինչ-որ տեղ, մի փոքր ենթադրություններով խոսել»,– պատասխանեց Մնացականյանը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
