Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպչի՝ Օբամային ուղղված նամակը
Ինչպես նշում է miamiherald.com-ը, ամերիկյան լրատվամիջոցները մասամբ հրապարակել են 2001թ. սեպտեմբերի 11-ի սոսկալի ահաբեկչությունների կազմակերպչի՝ Խալիդ Շեյխ Մուհամեդի 18 էջանոց նամակը՝ ուղղված Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային:
9/11 ահաբեկչությունների համար մեղավոր է Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով «ամբողջ աշխարհում անմեղ մարդիկ են զոհվել»,պնդում է նամակի հեղինակը՝մեկնաբանելով սեպտեմբերի 11-ի դեպքերը՝ Մուհամեդը գրել է, որ ահաբեկչությունների իրականացման օրն «իրենք պատերազմ չեն սկսել ամերիկացիների դեմ»: Ըստ Մուհամեդի՝ դա հրահրել են ԱՄՆ-ն ու մուսուլմանական պետությունների բռնապետները:
Նամակում Մուհամեդն Օբամային դիմել է որպես «օձի գլուխ» և «բռնաճնշող ու բռնազավթող երկրի» նախագահի: Նա նաև նշել է, որ երբևէ ներում չի խնդրի Օբամայից ու Միացյալ Նահանգներից:
Այս նամակը գրվել է 2015թ. հունվարին: Ի սկզբանե Գուանտանամոյի ղեկավարությունը չէր ցանկանում նամակն ուղարկել Օբամային, սակայն Մուհամեդի փաստաբանը միջամտել էր՝ նշելով, որ մեղադրյալը նախագահին դիմելու իրավունք ունի: Արդյունքում ռազմական դատարանը համաձայնել է փաստաբանի ասածի հետ: Օբաման նամակը ստացել է պաշտոնը լքելուց օրեր առաջ:
Խալիդ Շեյխ Մուհամեդ
