Արմեն Խաչատրյան. Իմ մասով ես արել եմ… Այցելել եմ Բելառուսի ԱԳՆ. «Armtimes.com»

Երեկ Բելառուսն Ադրբեջանին է արտահանձնել Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այդ երկրի Գերագույն դատարանը երեկ կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը: Armtimes.com-ը ներկայացնում է թեմայի շուրջ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հարցազրույցը: - Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Բելառուսի՝ հայտնի բլոգերին Բաքվին արտահանձնելու քայլը: - Դե իհարկե, ես գտնում եմ, որ այդ քայլը չպետք է արվեր: Լապշինին պետք է հանձնեին այն երկրին, որի քաղաքացին է ինքը: Երկրորդ՝ նրա գործողություններում ես քրեական տարր չեմ տեսնում, Արցախ այցելելու նրա արարքի մեջ քրեածին ոչինչ չկա: Այստեղ, իհարկե, ժողովրդավարության գաղափարների եւ մարդու իրավունքների որոշակի ոտնահարման մասնիկ եմ տեսնում: Միաժամանակ, սա արդեն 2-րդ խոշոր հարցն է, թե ինչպես են վերաբերում մարդուն եւ նրա արժեքներին: Հիշում եք այն դեպքը, երբ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մեր սպային գիշերը կացնահարեց: Այդ մարդասպանը գնահատական ստացավ որպես հերոս, նրան բնակարան եւ պարգեւներ տվեցին: Դրանով ընդամենը ցույց են տալիս այդ երկրի ժողովրդավարության աստիճանը, գնահատման կամ արժեքների չափանիշները: - Պարոն Խաչատրյան, դուք ինքներդ բերեցիք Հունգարիայի օրինակը: Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ ինչպես Հունգարիայի, այս դեպքում եւս Հայաստանը Բելառուսի հետ պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները: - Չէ՛, նման բան չի կարելի անել: Նախեւառաջ՝ Լապշինը մեր քաղաքացին չէ: Սա մեկ: Երկրորդը, Դուք հիշում եք Ռուսաստանի արտգործնախարարի եւ Իսրայելի վարչապետի պաշտպանական խոսքերն ու դիմումները, որպեսզի ռուս բլոգերին Բաքվին չարտահանձնեն: Հաճախ մեզ մեղադրում են, թե ինչու մենք քայլեր չենք անում, բայց ասեմ, որ քայլեր ձեռնարկել ենք: Ես եղել եմ Բելառուսի արտգործնախարարությունում, դիմել եմ այդ խնդրով՝ չնայած, կրկնում եմ, Լապշինը մեր քաղաքացին չէ: Այդուհանդերձ՝ մենք այդ քայլն արել ենք: Պարզապես, անտեսել են: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններին, իհարկե մենք հաշվի կառնենք այդ հարաբերությունների մեջ համապատասխան վերաբերմունքը, բայց երբեք չի կարելի խզել մեր հարաբերությունները: Մենք պետք է կարողանանք պահել եւ պահպանել այդ հարաբերությունները: Մենք մի շարք կազմակերպություններում՝ ԱՊՀ-ից մինչեւ ՀԱՊԿ, միասին ենք եւ պիտի լինենք միասին: Նման դեպքերում ուղղակի պիտի կարողանանք դիվանագիտական ճանապարհով կամ փոխադարձ բացատրություններով կամ փոխըմբռնման ճանապարհով մեխանիզմներ մշակել: - Պարոն դեսպան, որոշ շրջանակներ պնդում են, որ այս միջադեպից հետո ձեր դիվանագիտական գործունեությունը պետք է դադարեցվի, դուք պետք է հետ կանչվեք ՀՀ արտգործնախարարության կողմից: Ի՞նչ կասեք այս մասին: - Չէ, բացարձակ: Պարտականությունները ոչ պատշաճ կատարելու խնդիր չկա: Ես նորից եմ կրկնում: Լապշինը մեր քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ ես ավելի զորեղ եմ, քան Լապշինի հարցը բարձրացրած Ռուսաստանի արտգործնախարարը կամ Իսրայելի վարչապետը: Իմ մասով ես արել եմ: Այսինքն՝ այն, ինչ որ պահանջվում էր, արել եմ: Այցելել եմ Բելառուսի ԱԳՆ: Եթե պետք էր մեր կարծիքը հնչեցնեի, ես դա արել եմ: Մնացածն իրենց քաղաքականությունն է:

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am