Սպասված բանավեճը չկայացավ
Հրապարակ օրաթերթը գրում է.Երեկ, մինչեւ 20։00-ն փաստաբանները «Կոնգրես» հյուրանոցում նախընտրական դեբատների էին՝ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը փետրվարի 11-ին է: Սակայն սպասված բանավեճը չկայացավ, քանի որ 12 տեղի համար 39 թեկնածուից ներկա էր 20-ը՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի կողմնակիցները: Հակառակ բեւեռը՝ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի համախոհները, չկային, չնայած հրավիրվել էին: «Փաստաբանների պալատը հարթակը տրամադրում է, այսինքն՝ նման հնարավորություն է ստեղծում, եթե կողմերից որեւէ մեկը չի ցանկանում մասնակցել, ապա դա իր իրավունքն է: Սա շատ լավ հնարավորություն է, որ որեւէ թեկնածու կարող է գալ եւ իր միտքն արտահայտել, իր քննադատությունը, ծրագրերը ներկայացնել»,- ասաց նա: Իսկ փաստաբան Երվանդ Վարոսյանը հարցին, թե ինչու չեն գնացել դեբատների, ասաց․ «Դեբա՞տ: Էն սովորութային իրավունքով անցկացվող միջոցառո՞ւմը, ուր բոլոր ներկաները բերված են, ելույթները՝ գրված, ու անգամ մշակված են դահլիճից հնչող ռեպլիկները»:
