Ինչու է Էրդողանը լռում Թրամփի որոշման հարցում (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ։ Երեքշաբթի օրն անցկացված զրույցը տեղի է ունենում այն պահին, երբ մահմեդական յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի հրամանի շուրջ ԱՄՆ-ում ու աշխարհի տարբեր հատվածներում սկսվել են լուրջ ու լարված քննարկումներ, առաջ եկել՝ խնդիրներ։ Զարմանալի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը սովորաբար առաջինն է արձագանքում աշխարհի որեւէ հատվածում մահմեդական որեւէ երկրի հետ կապված խնդիրներին, լռում է, երբ մահմեդական յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի նախագահական գործադիր որոշումը ցնցել է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ աշխարհի մեծաթիվ երկրներ։ Սպիտակ տունը երկու նախագահների 45 րոպե տեւած հեռախոսազրույցը մի կարճ հաղորդագրության միջոցով համարել է արդյունավետ։ Սակայն Էրդողանը կարծես ոչինչ չի ասել մահմեդական երկրների քաղաքացիներին ԱՄՆ մուտք գործելու իրավունքից զրկող որոշման մասին։ Ստամբուլի Քադըր Հասի համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Սոլի Օզելի խոսքերով, սա խլացնող լռություն է։ ՝՝Եթե ես Էրդողանի ջատագովը լինեի, կասեի, որ նրա լռությունից հիասթափված եմ ու ընկճված։ Սակայն պարզից էլ պարզ է, որ Էրդողանն ու նրա թիմը չեն ուզում հակադրվել Թրամփի հետ։ Նրանք սպասելիքներ ունեն Թրամփից։ Իսկ Թրամփի հետ կարելի է փոխադարձ շահույթ ստանալ։ Դա է Էրդողանի լռության պատճառը՛՛, ասում է փորձագետը։ Իսկ ի՞նչ է ակնկալում Էրդողանը Թրամփից։ Նախ եւ առաջ ցանկանում է, որ ԱՄՆ-ը դադարեցնի Սիրիայի քրդական ուժերին ցուցաբերվող ռազմական աջակցությունը։ Ժողովրդի պաշտպանության միավորում անվանումը կրող քրդական ուժերն են այսօր իրականացնում Սիրիայի Ռաքքա քաղաքը ՝՝Դաեշ՛՛-ից ազատագրելու մարտերը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնն անցյալ ամիս ռազմական ավտոմեքենաներ հատկացրեց դաշնակից ուժերին, այդ թվում՝ Ժողովրդի պաշտպանության քրդական միավորումներին։ Մի բան, որը մեծապես մտահոգել էր Անկարային, քանի որ Սիրիայի քրդական խմբերին այն համարում է Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղեր։ Իսկ վերջինս պայքարում է Թուրքիայի հարավարեւելյան հատվածում ինքնավարություն ստանալու համար։ Բրյուսելի Կարնեգիի հաստատության վերլուծաբաններից Սինան Ուլգենի խոսքերով, երկու երկրների միջեւ հարաբերությունները կախված են Թրամփի կողմից իրականացվող քայլերից։ ՝՝Եթե, ասում է նա, ԱՄՆ-ի այս վարչակազմն իր պաշտոնավարման հենց սկզբից որոշի շարունակել քրդական ուժերի զինումը, այն Անկարայի կողմից անպայման կդիտվի որպես ոչ բարեկամական ուղերձ ընդդեմ իրեն՛՛։ Թուրքական աղբյուրների համաձայն, հինգշաբթի օրը Թուրքիա է մեկնելու ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն։ Հանդիպումների օրակարգում է լինելու նաեւ ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի հարցը։ Հիշեցնենք, որ Անկարան պահանջում է արտահանձնել Գյուլենին՝ նրան մեղադրելով հուլիսյան հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Փորձագետներն ասում են, թե որեւէ արտահանձնման շուրջ վերջնական որոշում են կայացնում դատարանները, ինչի համար պահանջվում են ամիսներ ու նույնիսկ՝ տարիներ։ Նրանք հիշեցնում են նաեւ, որ ՝՝Դաեշ՛՛-ի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի կողմից թուրքական ռազմաօդային հենակետերն օգտագործելու հանգամանքը Վաշինգտոնի նկատմամբ Անկարային տալիս է նկատելի առավելություն։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am