Հասմիկ Պողոսյանն ասել է ՝ոչ
Ինչպես արդեն հայտնել ենք,օրեր առաջ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, իր դիմումի համաձայն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվեց Անդրանիկ Արզումանյանը,նշանակվեց մշակույթի նախարարի խորհրդական: Նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները կատարում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Սակայն ի սկզբանե խոսակցություններ կային,որ այդ հաստիքը բացվում է նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի համար:Մեր ունեցած տեղեկություններով,մտերմիկ շրջապատում վերջինիս առաջարկել է և այդ պաշտոնը,և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին,բայց նախկին նախարարը հրաժարվել է թե մեկից,թե մյուսից,պատճառաբանելով ,թե շատ հոգնած է,ուզում է դեռ դադար վերցնել: Մեզ հասած լուրերի համաձայն,Հասմիկ Պողոսյանը սակայն ձգտում է մեկ այլ պաշտոնի.նրա ցանկությունն է դեսպան նշանակվել իր երազած Եվրոպական պետությունում:
