«Թող մնան մեր մեջ». վարչապետը՝ Թևան Պողոսյանին
Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց երկրում իրականացվող փոփոխությունների մասին, կա՞ն ինչ-որ քայլեր, որոնք կնպաստեն հետ կանգնել կորուստներից, միջազգային հարթակներում վնասներ չկրել, Լապշինի դեպքի նման դեպք չունենալ:«Հարցն այնքան լայն է` ի՞նչ ենք անելու, որ հպարտ զգանք, որ չգիտեմ որտեղից պատասխանեմ, կառավարության ծրագի՞րը ներկայացնեմ»,- ասաց վարչապետը՝ չպատասխանելով հարցին: Թևան Պողոսյանը նշեց, որ հարցն ընդարձակ էր, քանի որ վարչապետը միշտ խոսում է, որ պետք է կառավարությունը լինի նախաձեռնող, իրավիճակ փոխի: Միգուցե պետք է նախարարներին էլ սովորեցնել նախաձեռնող լինել, գալ խորհրդարան ու իրական քաղաքականություն քննարկել: Ըստ նրա` Լապշինի դեպքն արտառոց է, իսկ անտամաբանական քայլերի դեմ գործողություններ չկան: «Ինչ վերաբերում է քայլերին, որ Լապշինի նման դեպքերը ընդհանրապես կվերացնեն, նման դեպքեր չկան, որովհետև Լապշինի դեպքը արտառոց է: Ի՞նչ ենք մենք ներքին մեր հարթակում խոսել արտաքին գործերի և պաշտպանության նախարարի հետ, մեր ներքին քննարկումները թող մնան մեր մեջ»:
