Բացի «մեծավարի» խորհրդից, որևէ այլ բան չի եղել. Նաղդալյանը Արփինե Հովհաննիսյանի մասին
Այսօր լրագրողները ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցին մամուլում շրջանառվող լուրերից, թե ՀՀԿ-ական երկու կանանց՝ իր և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի միջև լարվածություն կա, որը հատկապես դրսևորվում է նախընտրական նախընտրական շրջանում՝ ցուցակների կազմման գործընթացին զուգահեռ։ «Արփինե Հովհաննիսյանի և իմ միջև առաջին իսկ օրվանից լարվածություն չի եղել։ Իմ կողմից, բացի «մեծավարի» խորհրդից, որևէ այլ բան չի եղել։ Վստահ եմ, որ ինքն էլ է այդպես մտածում»- ասաց Հերմինե Նաղդալյանը։ ԱԺ փոխխոսնակի խոսքով ՀՀԿ կանանց միջև թեժ ընտրապայքար չի ընթանում և պետք չէ կառչել նմանատիպ լուրերից. «Ես մոտ եմ բոլոր խորհրդարանական և կուսակցական գործընկերների հետ։ ՀՀԿ-ում կանանց մեջ խռովություններ չկան, ՀՀԿ կանանց միջև գժտություններ չկան»։
