Սպառողին խաբելու ձևերը ու անվերահսկելի իրավիճակը /տեսանյութ/
Որքանո՞վ են վերահսկելիի խանութներում զեղջերը և ի՞նչ ազդեցություն ունեն դրանք սպառողի հոգեբանության վրա: Փետրվարի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը անդրադառնալով այս երևույթին ընդգծեց, որ շոպինգը լավ երևույթ է, սակայն ամեն մարդու գրպանի բանը չէ: «Գնանք Գոնոլուլու շոպինգ անելու , ինչ վատ միտք է, շոպինգը լավ երևույթ է, բայց ցավն այն է, որ Հայաստանում կան միայն 12 տոկոս արդիկ, ովքեր իրենց կարող են թույլ տալ գնումներ թանկարժեք խանութներից»,-նշեց Պողոսյանը: Հոգեբան Աննա Բադալյանն էլ , անդրադառնալով այդ հարցին, ընդգծեց, որ շոփինգն ունի տարբեր ազդեցություններ: «Երբ տեսնում ես բազմազանություն, գներ, կարող ես ընկնել ընկղճախտի մեջ, սա կարող է վերածվել մոլեռանդության: Կարող են լինել նաև իմացական, ճանաչողական զգացողություններ: Կա հակասթրեսային մեխանիզմ, որը կարող ես ինքդ մշակել: Տղամարդուն կարող են մթերային գնումները սթրեսից հանել, որովհետև ինքը տուն է եկել և ապահովել է սոցիալական խնդիր: Կանանց մոտ զարգացած է ավելի շատ հագուստ, տնտեսական ապրանքներ գնելու ցանկությունը»,- նշեց հոգեբանը: Սպառողների շահերի պաշտպանը ընդգծեց այն հանգամանքը, որ խանութների այն հատվածներում, որտեղ գրված է, որ զեղչ է, պետք է անպայման լինի ինֆորմացիա, թե կոնկրետ որ ապրանքի վրա է այդ զեղչը, քանի որ դրա բացակայությունը կարող է մոլորության մեջ գցել սպառողին, կամ պետք է զեղջը տարածվի բոլոր ապրանքների վրա: «Մեր երկրում չկա պետական մարմին, որը կարող է վերահսկել այս ամենը: Եթե գնանք ՏՄՊՊ, կտան այն պատասխանը, որից մի կես կիլո պայուսակիս մեջ կա: Կարելի է դիմել Էկոնոմիկայի նախարարություն, Շուկայի վերահսկողության և սպառողների պաշտպանության կոմիտե, ի դեպ, այդ կոմիտեն, որը պետք է զբաղվի նմանատիպ խնդիրներով, սպառողների իրավունքների պաշտպանությամբ, լուծարվել է արդեն չորս ամիս: Կարելի էր այդ ֆունկցիան պարզապես ուրիշ օղակի տալ: Ինն ու կես հատ ՀԿ կա, որոնք բոլորն էլ նույն հարցերով են զբաղվում, բայց արդյունք չկա»,- ասաց Պողոսյանը: Արմեն Պողոսյանը հորդորում է սպառողներին առավել զգոն լինել և չընկնել իրենց համար նախապատրաստված ծուղակի մեջ: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
