Որքա՞ն կպահպանվի ցիկլոնի ազդեցությունը. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Հանրապետությունը գտնվում է միջերկրածովյան հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Հայելի.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Անցած գիշեր ամենուրեք դիտվել են առատ տեղումներ: Առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի կեսի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ, Ապարանում՝ 68սմ, Հրազդանում՝ 73սմ, Ֆանտանում՝ 53 սմ»,-Նշեց Սուրենյանը: Գագիկ Սուրենյանը նշեց, որ վաղը արդեն եղանակը կկայունանա և անհանգստանալու կարիք չկա: Սուրենյանի փոխանցմամբ՝ ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև երեկո, որից հետո այն կտեղափոխվի դեպի արևելք՝ իր տեղը զիջելով կայուն և հզոր անտիցիկլոնին: Երեկոյան ժամերից տեղումներն ամենուրեք կդադարեն և առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Աստղիկ Ավագյան
