ԱՄՆ դեսպանատները օտարերկրյա քաղաքացիներին կպարտադրեն ներկայացնել սոցցանցերում իրենց օգտահաշիվների գաղտնագրերը ՝ վիզա ստանալու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:
Sky News մեդիաընկերության հաղորդմամբ՝ սա արվում է ահաբեկիչներին կամ սպառնալիք հանդիսացող մարդկանց մուտքի արգելման համար:
Նախարարի խոսքով՝ տվյալների համաքման համապատասխան գործառույթը, հնարավոր է, կարող են ստանձնել ամերիկյան դեսպանատներն այն երկրներում, որտեղ կտրվեն վիզաներ ու մուտքի թույլտվություններ։
Հիշեցնենք, որ հրամանագիրը, որը Թրամփը ստորագրել էր անցած շաբաթ, նպատակ ունի երկիր արգելել արմատական իսլամիստների մուտքը: Փաստաթուղթը կասեցնում էր փախստականների ընդունումը՝ Սիրիայից՝ անորոշ ժամանակով, մյուս երկրներից՝ 120 օրով:
90-օրյա արգելքի տակ էր հայտնվել նաև Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից