Առանձնապես հաճույք էլ չեմ ստանում. Կարեն Կարապետյան
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վարչապետին ասաց ,որ ինչու են վարչապետի կամ ԱԺ նախագահի քայլելու ժամանակ արգելապատնեշներ դնում, որպեսզի լրագրողները չմոտենան վարչապետին կամ ԱԺ նախագահին.«Սա Ազգային Ժողով է, սիրուն չէ, արգելապատնեշներ դնելը, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենան մոտենալ ու հարցեր տալ»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ խնդիրն էլ հենց այն է, որ չափից շատ է շփվում լրագրողների հետ, քան պետք է.«Ավելի շատ եմ շփվում, թեև ոչ միշտ եմ հաճույք ստանում դրանից, հիմա պատկերացնում եմ, ինչ մեկնաբանություններ են լինելու իմ ասածից հետո:Ես չի հանձնարարել արգելապաշտնեշներ դնել»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միջամտելով ասաց, որ ինքն էլ նման բան չի հանձնարարել, պարզապես խնդիրն այն է, որ լրագրողները պետք է պաշտոնյային մոտենան ԱԺ շենքի ներսում, այլ ոչ թե դրսում` ԱԺ այգում: Արամ Մանուկյանն էլ կատակեց. «Լրագրողներ, լսեցի՞ք, ԱԺ այգի էլ չգնաք»:
