Ապրիլի 2-ը սգո օր չէ. Հերմինե Նաղդալյան
«Խորհրդարանական ընտրությունները տեղափոխելու կարիք չկա: Ապրիլի 2-ը սգո օր չէ,մեր հերոս տղաների հիշատակի ոգեկոչման օրն է, դա մեր հայոց բանակի, մեր զինվորների սխրանքի և հաղթանակի օրն է։ Մենք վստահաբար պիտի կարողանանք այս ընտրություններում լինել բարձունքում։ Դրա համար իշխանությունների կողմից կա քաղաքական կամք», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Եթե բոլոր քաղաքական ուժերի համաձայնությունը լինի, ապա կքննարկվի ընտրությունների օրը փոխելու մասին հարցը, մինչդեռ ըստ ԱԺ փոխնախագահի դրա կարիքը չկա։ Լավ չեմ պատկերացնում, թե ինչ է տալու օրը փոխելը։ Եթե ինչ-որ մեկին մի քանի օր ավելի է պետք ընտրություններին ավելի լավ պատրաստվելու համար, ապա ես համաձայն եմ ՀՀ նախագահի այն հայտարարության հետ, որ ընտրությունների օրը հետաձգելու հարցը պետք է քննարկվի։ Ընտրությունների արդյունքը մեզ համար այդքան կարևոր չէ, որքան՝ ընտրությունների օրինավորության ընթացքը», - ասաց նա։
