Ինչ աղմկալի դեպքեր են տեղի ունեցել ոստիկանապետի նախկին տեղակալի դստեր շուրջ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր շուրջ սկանդալային դեպքերը շարունակվում են. նախկին ոստիկանապետի դուստրը չի դադարում հայտնվել ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ մեծ աղմուկ բարձացնել` հայհոյելով ոստիկաններին: Եվ այսպես, փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էստակադային ու գլխիվայր շրջվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի հեղինակը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն էր` Լիա Հունանյանը: Պարզվել էր, որ Լ. Հունանյանը նշված օրը եղել էր ոչ սթափ վիճակում: Եվ բավական չէր, որ նա բախվել էր էլեկտրասյանը եւ եղել էր ալկոհոլի ազդեցության տակ, դեռ մի բան էլ որոշել էր  կատարվածում մեղադրել ոստիկաններին: Երբ ոստիկանները մոտեցել էին նրան,  վերջինս պառկել էր գետնին եւ սկսել էր հայհոյել ոստիկաններին: Լիա Հունանյանին տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նա հրաժարվել էր բժշկական փորձաքննությունից: Սակայն այս հանգամանքը չխանգարեց իրավապահներին, որպեսզի ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար Լիա Հունանյանին ենթարկեն վարչական պատասխանատվության: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանապետի նախկին տեղակալի դուստրը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Դեռեւս 2013 թվականի նոյեմբերի 12-ին՝ Երեւանում, ժամը 20:00-ի սահմաններում, Մոսկովյան 23 շենքի դիմաց բախվել  էին Երեւանի բնակիչ, 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած «BYD» մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ «Nissan» մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: «Nissan»-ի վարորդը եղել էր ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը, որը դուրս էր եկել ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հասարակական վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ոստիկանների եւ ներկաների հասցեին: Ինչպես նկատում եք՝ գեներալ-մայորի դստերը տուգանքները չեն փոխում, եւ վերջինս շարունակում է ոչ միայն խախտելով ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները` վթարների հեղինակ դառնալ, այլեւ հայհոյել` խախտելով հասարակական կարգը: Արդյո՞ք ժամանակը չէ, որ նման դեպքերում տուգանքին փոխարինի այլ պատժամիջոց»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video) Նիկոլն ու ՔՊ-ականները կարող են ուտել, թոշակառուն չի՞ կարող ուտել․ քաղաքացիներ (video) Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Պուտինը հայերին զգուշացնում է՝ Նիկոլի պատճառով մեծ կորուստ եք ունենալու. Հայկ Նահապետյան (video) Քաղաքացու բորբոքված դիտարկումները՝ Փաշինյանին․ «Բա ես ինչ իմանամ՝ ինչի, կյանքի էդ էջը փակեք» (video) «Աննա՛, Կանդազի պահով մենակ Կանդազն է մեղավոր․ կասեմ՝ ինչու». Նարե Սոսե (video) Օվերչուկը Նիկոլին ասաց ՝ վեր ընգեք տեղներդ․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա դատախազության դիմաց․ «Պետրոս Ղազարյանի մոտ» 217 հաղորդումից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրել (video) Ժողովուրդը 5000 տարի անեծքով կհիշի Նիկոլ Փաշաև Օղլու անունը․ սեւանցիների կոշտ արձագանքը (video) Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան Փաշինյանն ու քաղաքացին վիճեցին․ «Չե՛մ հաշտվելու ձեր հետ, երեխեքին ո՞ւր տանենք» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am