Լուկաշենկոն Լապշինին Ադրբեջան է արտահանձնել ՌԴ-ին կսմթելու համար. Ժիրինովսկի
«Բելառուսը համաձայնել է Լապշինին հանձնել Ադրբեջանին, որտեղ նրան Ղարաբաղ այցելելու համար 8 տարվա ազատազրկում է սպասվում: Դա հիմարություն է: Նա իրավունք ունի լինել այնտեղ, որտեղ նպատակահարմար է գտնում: Ղարաբաղի հարցը կարգավորված չէ: Նա Ռուսաստանի քաղաքացի է»,-նման հայտարարություն է արել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: «Ահա ձեզ եղբայրական հանրապետություն, եղբայրական ժողովուրդներ: Ուկրաինան համաձայնություն չի տվել: Լապշինը երեք անձնագիր ունի՝ ռուսաստանյան, իսրայելական եւ ուկրաինական : Միայն Բելառուսն է հանձնել: Նրա ինչի՞ն է դա պետք: Մեզ կսմթելու համար: Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնել է, որ Բաքվում նրան հոշոտեն: Պարտիզան Լուկաշենկոն ինչ լավ հասավ մեծ հաջողության»,-ասել է նա:
