Բելառուսի դեսպանը պետք է հեռանա. ակցիա
Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացվում բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու համար,ներգրավված են նաև ՀՀ Ազգային ժողովի անդամներ։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ դեսպանին առաջարկելով «որքան հնարավոր է շուտ լքել Հայաստանի տարածքը»։ Սակայն դեսպանատան աշխատակիցը ներսից փոխանցեց, որ դեսպանը տեղում չէ, իսկ դիմումը ոչ մեկ չի կարող ընդունել։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ դեսպանատան դիմաց ընթերցեց «Ելք» դաշինքի հայտարարությունը, որից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ պետք է Հայաստանը լրջորեն գնահատի ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամությունը, քանի որ միջազգային շատ ատյաններում ՀԱՊԿ անդամ երկրները շատ դեպքերում քվեարկում են հօգուտ Ադրբեջանի եւ ընդդեմ Հայաստանի: Այդ երկրներից ցանկում է նաեւ Բելառուսը: «Մենք գիտեք, որ Ղազախստանը, Բելառուսը վստահաբար Ադրբեջանի հետ ավելի ռազմավարական եւ դաշնակցային հարաբերություններ ունեն, քան Հայաստանի հետ: Մենք տեսանք դրա երեւույթներն ապրիլյան պատերազմին, երբ ԵԱՏՄ-ն Հայաստանում նախապես պլանավորված նիստը չեղյալ հայտարարեց, հիմա այս քայլը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
