Նորածնի մահվան դեպքի առթիվ`քրգործ

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 29-ին «Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ: Դատախազի հանձնարարությամբ 2017թ. հունվարի 29-ին նորածնի մահվան վերաբերյալ մամուլի հրապարակումների ուսումնասիրման և նախաքննական մարմնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունվարի 26-ին՝ առավոտյան ժամը 08.00-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի, 19-ամյա Ն. Բ.-ն, ծննդաբերելու նպատակով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ծննդատուն, որտեղ ծննդաբերելուց հետո վերջինիս հարազատներին հայտնել են, որ ծննդաբերության ժամանակ առաջացել են խնդիրներ, ինչի հետևանքով հունվարի 28-ի առավոտյան նորածնին շտապ տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Երկու օր անց երեխան մահացել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են ստացվել «Արմավիր ԲԿ» -ի մանկաբարձ գինեկոլոգից, ծնարանի մանկաբարձուհիներից: Պարզվել է նաև, որ երեխան ծնվել է «ներարգանդային սուր հիպոքսիա, թոքաբորբ, շնչառակաան բավարարվածության երրորդ աստիճանի, երիկամային սուր անբավարարվածություն, հեմոռագիկ սինդրոմ, ցնցումային համախտանիշ» ախտորոշմամբ, ինչը կարող էր հետևանք լինել ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունների հետևանքով պորտալարով երեխայի պարանոցի սեղման կամ ծննդաբերության ընթացքում իրականացված ոչ ճիշտ ծննդօգնության: Արմավիրի բժշկական կենտրոնի աշխատակիցների կանչով «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները նորածին երեխային շտապ կարգով, ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 2017թ. հունվարի 29-ին վերջինս մահացել է: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ծննդօգնությունն իրականացնող բուժաշխատողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին վկայող բավարար փաստական տվյալներ, որն անզգուշությամբ առաջացրել է նորածնի մահ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am