Լապշինը հայտնվեց միանգամից ՉՈՐՍ բռնապետի արանքում՝ Ալիեւ, Լուկաշենկո, Պուտին եւ Սարգսյան. Խզմալյան

Լապշինի դեպքը որքան էլ խայտառակ է, այնքան էլ բնորոշ ցանկացած բռնապետությանը, իսկ նա հայտնվեց միանգամից ՉՈՐՍ բռնապետի արանքում՝ Ալիեւ, Լուկաշենկո, Պուծին եւ Սարգսյան: Նրանցից ամեն մեկը խաղում է իր խաղը եւ դեռ հասկանալ է պետք, թե որն է ամենասարսափելին: Մի բան ինձ թվում է կարեւոր ՝ Լուկաշենկոն օգտագործում է Լապշինին ոչ թե Հայաստանի դեմ՝ մենք նրան չենք էլ հետաքրքրում, ՀՀ պարզապես գոյություն էլ չունի նրա հաշվարկներում: Լապշինը խաղադրույք է Պուծինի հետ Լուկաշենկոյի խաղում, չէ որ Լապշինը ՌԴ քաղաքացի է եւ մի քանի օր առաջ հենց ՌԴ օմբուդսմեն Մոսկալկովան պաշտոնապես բողոքել էր ՌԴ քաղաքացի Լապշինի հանդեպ Բելառուսի նման վարվելաձեւի դեմ, ասելով, որ ՌԴ սահմանադրությունը արգելում է ՌԴ քաղաքացիների արտահանձնումը այլ երկրներին, իսկ ՌԴ ու Բելառուսի միջեւ ընդհանուր պետության համաձայնագիր է գործում, ուստի Լապշինը պետք է փոխանցվի Ռուսասատնին: Սակայն Լուկաշենկոն հենց այս օրերին զգաց ռուսական ներխուժման կամ որեւե այլ միջամտության վտանգը եւ օգտագործեց ՌԴ քաղաքացի Լապշինին իբրեւ քավության նոխազ՝ իր ինքնուրույնությունը Պուծինին ցուցադրելու համար: Պուծինն անպայման կօգտագործի այս խայտառակության ՛՛մարդասիրական՛՛ կողմըն հակաբելառուսական իր խաղում, իսկ մեզ մնում է հարց տալ՝ ինչու՞ է այդքան լուռ պաշտոնական Երեւանը: Արդյո՞ք Արցախ այցելած Լապշինը կամ մեկ այլ օտարերկրյա քաղաքացին գոնե դիվանագիտական աջակցության իրավունք չունի ՀՀ-ի կողմից: Լռության պատճառը այն է, որ մարդու իրավունքներից չի կարող ու իրավունք չունի խոսելու մի երկիր, որը ոտնահարում է սեփական քաղաքացիմների իրավունքները, որը կեղծում է քվեարկությունները, որը տասնյակ քաղբանտարկյալներ է պահում բանտերում եւ հարյուրավոր գող ու մարդասպան՝ իշխանական աթոռներում: Եւ ահա ինչու Լապշինի խնդիրը լուծվելու է ոչ թե այս չորս տարբեր տրամաչափի բռնակալների կողմից, այլ բոլորովին այլ՝ հինգերրորդ պետության ջանքերով՝ Իսրայելի: Բարեբախտաբար, Լապշինն ունի նաեւ իսրայելական քաղաքացիություն եւ հենց այդ պետությունն է սուս ու փուս ազատագրելու իր քաղաքացուն մոտ օրերս: Որովհետեւ այդ պետությունը հազար ահաբեկիչ է փոխանակում իր մեկ զինվորի դիմաց: Որովհետեւ այդ պետությունը սեփական նախագահին բանտարկում է բռնաբարության, իսկ վարչապետին կաշառակերության համար: Որովհետեւ այնտեղ պետությունն է մարդու ծառա, այլ ոչ թե մարդիկ՝ պետության: Լապշինին տոկունություն: Տիգրան Խզմալյանի գրառումը

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am