Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից. տեսանյութ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի կողմից ստեղծված քննչական խմբի քննիչ Կարապետյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է փետրվարի 5-ին Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և ավտոմեքենաները վարած վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ BMW մակնիշի ավտոմեքենան վարել է Արամուս գյուղի բնակիչ, 31-ամյա Խորեն Առաքելյանը, իսկ Volvo LAD 202 համարանիշի բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի, 46-ամյա Աֆթանդիլ Կապանաձեն, իսկ Scania FCF 474 համարանիշի բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի, 64-ամյ Գենադի Ախալային։ Վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ՝ Արամուս գյուղի բնակիչներ, 8-ամյա Գոհար Առաքելյանը, 27-ամյա Հերմինե Արզաքանցյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գարեգին Արզաքանցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Խ. Առաքելյանն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնում, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ է։ Իսկ դեպքի վայրում վրացի վարորդներից մեկը պնդում էր՝ ասելով, որ BMW-ի վարորդն ու ուղևորները ծեծի են ենթարկել իրեն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը, հնարավոր է, փոխանցվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, BMW մակնիշի 33 UP 910 համարանիշի ավտոմեքենան բախվել էր Scania մակնիշի FCF 474 վրացական համարանիշի խոշոր բեռնատարին, այնուհետև՝ Volvo մակնիշի LAD 200 վրացական համարանիշի մեկ այլ խոշոր բեռնատարի: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննիչ Հուսիկ Կարապետյանը: Փաստի առթիվ քնննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարից հետո BMW-ի անձնակազմը ծեծի էր ենթարկել խոշոր բեռնատարի վարորդին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am