Երկու սարսափելի լուր՝ Մոսկվայից

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ միանգամից Հայաստանին վերաբերող երկու լուր ստացվեց Ռուսաստանից, երկուսն էլ՝ վատ: Նախ՝ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը: Այդ նամակում կոմունիստները գրել են. «Նպատակահարմար ենք համարում ստեղծված իրավիճակում իրավաբանորեն մշակել մեզ եւ մեր դաշնակիցների համար ոչ ձեռնտու համաձայնագրերի չեղարկումը: Թուրքիան պետք է հասկանա, թե ինչ հետեւանք կունենա իրավիճակի հետագա սրումը»: Իսկ Օբուխովը հայտարարել է. «Միայն այս քայլը կկանգնեցնի թուրքերին նոր սադրանքներից»: Կոմունիստների այս նախաձեռնությանը միացել են նաեւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները: Մինչ հայ հասարակության մի մասը հրճվանքից իրեն կորցրած՝ «վայելում» էր «պատմական արդարությունը վերականգնելու» մասին այս տեղեկատվությունը, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ, երեկ առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Դրանց շրջանակում ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը: «Մի շարք ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում անցկացվող ստուգումների արդյունքում կգնահատվի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարեւին հանձնարարել է նաեւ զորավարժությունների արդյունքում գնահատել պայմանական հակառակորդի հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ հակահարված տալու պատրաստվածությունը։ Իհարկե, կոմունիստների նախաձեռնությանը լուրջ վերաբերվելու համար պետք է ոչ միայն՝ քաղաքական, այլ՝ ընդհանրապես անմեղսունակության հետ խնդիրներ ունենալ: Բայց հենց այդ հաշվարկով էլ արվել է այս նախաձեռնությունը, որի հեղինակների, ավելի ճիշտ՝ նրանց տերերի կարծիքով՝ բավական է խոսել «Արարատը վերադարձնելու» մասին, որպեսզի Հայաստանում բոլորը մեկ մարդու նման հերթ կանգնեն՝ հայ-թուրքական սահման մեկնելու համար: Ու ամենեւին պատահական չէ, որ միաժամանակ հրապարակվում է տեղեկատվություն՝ Հարավային օկրուգում, այդ թվում՝ 102-րդ ռազմաբազայում ստուգումներ անցկացնելու ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մոբիլիզացիոն պատրաստվածության բերելու մասին: Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, գոնե տեսականորեն չբացառելով Թուրքիայի հետ պատերազմի հնարավորությունը, պատրաստվում է դրան, ինչը պետք է նորմալ համարել: Նույնը, սակայն, չի կարելի ասել Հայաստանի մասին, որը  ցանկացած պահի, անկախ իր կամքից ու շահերից, կարող է դառնալ այդ պատերազմի ամենաթեժ կետը: Ամենասարսափելին այն է, որ Հայաստանը՝  որպես պետություն, Հայաստանի իշխանությունը՝ որպես այդ պետության համար որոշումներ կայացնող, իրականում որեւէ հնարավորություն չունի այս կամ այն կերպ ազդելու այդ զարգացումների վրա՝ ոչ թե կողմերից որեւէ մեկին աջակցելու, այլ չեզոքություն պահպանելու համար, քանի որ դա է պահանջում մեր պետական շահը: Դա, սակայն, չի տեղավորվում Ռուսաստանի շահերի ուղեծրում, այլ հակասում է դրան. այն պարզ պատճառով, որ Թուրքիայի ուղղությամբ ցանկացած զարգացման դեպքում Ռուսաստանն իր քայլերն իրականացնելու է Հայաստանի շահի հաշվին: Ռուսական, առավել եւս՝ ռուսահայ «քաղաքական միտքը» վերջին օրերին ակտիվորեն աշխատում է Հայաստանում հակաթուրքական տրամադրությունները թարմացնելու եւ այդ ֆոնին Ռուսաստանին որպես փրկիչ ներկայացնելու ուղղությամբ: Հայաստանի «քաղաքական միտքը», սակայն, գրեթե անհաղորդ է այս զարգացումներին, քանի որ մի կողմից՝ զբաղված է իշխանությունը կիսելու հերթական ակտով, մյուս կողմից՝ համարձակություն չունի պաշտպանել Հայաստանի շահը, եթե այն չի համապատասխանում Կրեմլի հաշվարկներին: Հայաստանը գտնվում է վտանգավոր, չափազանց վտանգավոր իրավիճակում, բայց այդ մասին Հայաստանի քաղաքական էլիտային ոչինչ հայտնի չէ: Մոսկվայից դեռեւս չեն հանձնարարել մտածել այդ մասին: Կամ արգելել են մտածել ընդհանրապես»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video) Նիկոլն ու ՔՊ-ականները կարող են ուտել, թոշակառուն չի՞ կարող ուտել․ քաղաքացիներ (video) Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Պուտինը հայերին զգուշացնում է՝ Նիկոլի պատճառով մեծ կորուստ եք ունենալու. Հայկ Նահապետյան (video) Քաղաքացու բորբոքված դիտարկումները՝ Փաշինյանին․ «Բա ես ինչ իմանամ՝ ինչի, կյանքի էդ էջը փակեք» (video) «Աննա՛, Կանդազի պահով մենակ Կանդազն է մեղավոր․ կասեմ՝ ինչու». Նարե Սոսե (video) Օվերչուկը Նիկոլին ասաց ՝ վեր ընգեք տեղներդ․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա դատախազության դիմաց․ «Պետրոս Ղազարյանի մոտ» 217 հաղորդումից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրել (video) Ժողովուրդը 5000 տարի անեծքով կհիշի Նիկոլ Փաշաև Օղլու անունը․ սեւանցիների կոշտ արձագանքը (video) Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան Փաշինյանն ու քաղաքացին վիճեցին․ «Չե՛մ հաշտվելու ձեր հետ, երեխեքին ո՞ւր տանենք» (video) Ռուսաստանի համբերությունը սպառվել է․ Փաշինյանի այցը Մոսկվա մի բան փաստեց․․․ Սուսլով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am