Թակարդ Լապշինին Բաքու կատարած այցի համար. Ampop.am

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության ոչ ցանկալի անձանց ցանկը` առավել հայտնի իբրեւ «Բաքվի սեւ ցուցակ», պարունակում է շուրջ 450 անձանց անուններ, որոնց մուտքը Ադրբեջան խստիվ արգելվում է: Դրանք տարբեր պետությունների այն քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներն են, ովքեր տարբեր տարիների այցելել են Լեռնային Ղարաբաղ` առանց Բաքվի հետ իրենց այցը նախապես համաձայնեցնելու: 2011թ-ից այս ցուցակում է նաեւ զբոսաշրջիկ-բլոգեր ռուս-հրեական ծագմամբ Ալեքսանդր Լապշինը, ով ունի Իսրայելի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացիություն։ Առցանց հանրությանն առավել հայտնի Puerrtto կեղծանվամբ բլոգերը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, ընդ որում նաեւ՝ սեւ ցուցակում հայտնվելուց հետո։ Սակայն 2016թ․ հունիսին Լապշինի կատարած այցելությունն Ադրբեջան պատճառ դարձավ, որ Ադրբեջանը նրա նկատմամբ սեւ ցուցակով չբավարարվի։ 2016թ. դեկտեմբերի 15-ին բելառուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի պահանջով Մինսկի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին։ Բաքվում նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 218.2 (պետության դեմ ուղղված կոչերի) եւ 318.2 (Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու համար) հոդվածներով, ինչի համար նրան կարող է սպառնալ մաքսիմալ 8 տարի ազատազրկում։ Բելառուսի գլխավոր դատախազությունը ձերբակալությունից հետո վճռել էր բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Հունվարի 26-ին եւ փետրվարի 7-ին Լապշինի բողոքարկմամբ գործը քննվել է նախ Մինսկի քաղաքային դատարանում, այնուհետեւ Բելառուսի գերագույն դատարանում (վերջինում առանց նրա ներկայության)՝ երկու ատյաններում էլ անփոփոխ թողնելով Գլխավոր դատախազության որոշումը։ Գերագույն դատարանի որոշումից հետո, նույն օրն իսկ իրականացվեց Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին։ Թեման ամփոփված է այստեղ:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am