Միջազգային մամուլի անդրադարձը Լապշինի արտահանձնմանը Բաքվին

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին անդրադարձել են նաև մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:«Բլոգերը բանտարկվել է գոյություն չունեցող երկիր այցելելու համար» հեգնական վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել բրիտանական BBC-ն: Գործակալության թղթակից Ալեքս Դակևիչը նշում է, որ «ծուռ» հայացքներ ունեցող բլոգերը որպես կանոն չէր շոշափում քաղաքական թեմաներ, սակայն հայտնվել է քաղաքական սկանդալի կիզակետում, քանի որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել բլոգերի շարունակական այցերը Լեռնային Ղարաբաղ: «Ամեն ինչ սկսվեց, երբ Լապշինը Լեռնային Ղարաբաղ այցելեց 2011-ին և գրեց դրա մասին իր բլոգում: Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Լապշինին նրա համար, որ վերջինս իր բլոգում սատարել է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, սակայն դա դժվար է ապացուցել, քանի որ բլոգում տեղ գտած հրապարակումները հեռացվել են»,- նշված է հոդվածում: BBC-ն առանձնացրել է նաև Լապշինի դեռևս չջնջված երկու հրապարակումները, որտեղ նա նշում է. «Կարդալով ադրբեջանական մեդիան՝ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանությունները և լրագրողները մտածում են, որ իրենց ժողովուրդը ապուշ է», «Ադրբեջանը չի կարող հարձակվել Ղարաբաղի վրա թե՛ քաղաքական և թե՛ ռազմավարական պատճառներով: Եթե կարողանային, ապա կանեին դա, չէ՞ որ 23 տարի ժամանակ ունեին»: Իսրայելական Timesofisrael.com-ը, անդրադառնալով թեմային, նշում է, որ իսրայելցի բլոգերին ազատազրկել են, քանի որ նա, վիճարկվող տարածք այցելելով, անհանգստացրել է «միջինասիական ժողովրդի առաջնորդին»: Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը վիճարկելու հայցը առանց որևէ բացատրության մերժվել է տարբեր ատյանների դատարաններում, որոնց նիստերն անցել են դռնփակ ռեժիմով: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Լապշինը մի քանի հրապարակում է արել, որտեղ սուր քննադատության է արժանացրել Իլհամ Ալիևին:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am