Դա Բելառուսի կողմից հակահայ մեղսակցության շարունակությունն է. Կիրո Մանոյան
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքացիական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր հայտնեց, որ ուրիշ բան չէր կարելի սպասել Բելառուսի գերագույն դատարանից: Ըստ նրա՝ դա Բելառուսի կողմից հակահայ մեղսակցության շարունակությունն է Ադրբեջանի հետ, ինչը եղել է նաև և ՀԱՊԿ-ի մեջ և ԱՊՀ-ի մի քանի ժողովների ընթացքում: Ինչպես հայտարարեց՝ այս նախադեպը կարող է վատ նախընթաց լինել այն մարդկանց համար, ովքեր կցանկանան այցելել Արցախ: Նրա հաղորդմամբ՝ այս օրերին սահմանին իրավիճակի լարումը նույն քայլն է, որ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր քաղաքական հանդիպումից առաջ: «Պետք է ուշադրություն դարձնել, որ այս լարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ալիևը Բրյուսելում, իբրև թե, Եվրամիության հետ նոր բանակցություններ է սկսում: Ընդհանուր առմամբ, այս տարի Ղարաբաղի հարցում ես ոչ մի զարգացում չեմ ակնկալում», - նա:
