Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կեղտոտ գործարք է.Շարմազանով
Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ,որ Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կեղտոտ գործարք է: Երկու պետությունների միջև այդ կեղտոտ գործարքը ժողովրդավարական արժեքների, մարդու ազատ խոսքի իրավունքի, քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի խախտում է և չի բխում տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունից: «Սա քայլ է, որը ժողովրդավարական ռեժիմներին հատուկ չէ, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Որպես հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ոչ հայ-բելառուսական հարաբերություններից, ոչ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից, որովհետև պարոն Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է»,-ասաց Շարմազանովը և հայտարարեց,որ առայժմ նպատակահարմար չի գտնում նստել մի սեղանի շուրջ և քննարկել այս խնդիրը, որովհետև հանձնաժողովը բարեկամական համագործակցության հարթակ է, իսկ այս քայլը հաստատ բարեկամական չէ և չի բխում երկկողմ հարաբերություններից:
