Որ դեպքում հնարավոր կլինի օտարերկրյա ներդրողներին համոզել, որ փող բերեն մեր երկիր
«Ժողովուդ» օրաթերը գրում է. «ՀՀ տնտեսության մեջ շուրջ 850 միլիոն դոլարի ներդրումներ ներգրավելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այս օրերին լայն քննարկման առարկա է դարձել: Մասնագետների պնդմամբ՝ մինչդեռ անգամ 500-550 միլիոն դոլարի ներդրումների ծավալը իրոք կարող է բեկում մտցնել Հայաստանի տնտեսության մեջ, բայց դրա համար նախ եւ առաջ հարկավոր է՝ գումարներն էֆեկտիվ կառավարվեն, ինչի համար էլ իրապես երաշխիքներ են պետք: Թերեւս այդ «բարաթ»-ի պատճառով էր, որ ՀՀ վարչապետը փորձեց սեփական օրինակով ավելի շատ ներքին ներդրողներին մոտիվացնել ու տեղից շարժել: «Ժողովուդ»-ը տեղեկացավ, որ Գյումրիում մոտ օրերս կսկսվեն կոնկրետ աշխատանքները: Թերեւս միայն այս դեպքում հնարավոր կլինի նաեւ օտարերկրյա ներդրողներին համոզել, որ փող բերեն մեր երկիր: Բայց այս ամենը կախված կլինի ընտրություններից, երբ հստակեցվի` «ով ով է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
