Ալեքսանդր Արզումանյանը լքեց ՀՀՇ-ն
Ինչպես և սպասվում էր,«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր լքեց կուսակցությունը: «Դա հասունացած որոշում էր: Ես որոշել էի կուսակցական գործունեությամբ այլեւս չզբաղվել: Դաշինքների հետ կապ չունի»,ասում է նա: Վերջինիս կուսակցությունը լքերը այնքանով էր տրամաբանական,որ վերջին շաբաթներին ՀՀՇ-ն ակտիվ բանակցությունների մեջ էր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի «Ծառուկյան դաշինք»-ում տեղ ունենան: Սակայն ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը բացակայել է վարչության նիստից :Ստացվում է,որ վերւինս դեմ է եղել «Ծառուկյան դաշինքին» միանալու՝ ՀՀՇ վարչության որոշմանը: Հիշեցնենք, որ Արզումանյանը նախկինում եղել է ԱԻՄ-ական, հետո ՀՀՇ-ի վարչության նախագահը, այնուհետև «Ազատ դեմոկրատների» անդամ, հետո երբ ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ, նա Արարատ Զուրաբյանի հետ միասին այնտեղից դուրս գալով նոր ՀՀՇ ստեղծեց:
