Ստամբուլում դաժանորեն սպանված հայը՝ պարոն Պետրոսը «Փակ շուկայի» ոսկերիչներից էր
Հայտնի են դարձել շաբաթավերջին պոլսահայությանը ցնցած դեպքի մանրամասները: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը, համայնքի հայտնի ոսկերիչներից 87-ամյա Պետրոս Դեմիրճին (Յակուբ) ու նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին Ջումուրիեթ պողոտայի վրա գտնվող իրենց բնակարանում հարձակման զոհ են դարձել, ինչի հետևանքով Պետրոս Դեմիրճին մահացել է, իսկ նրա կինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: «Ժամանակը» հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տարեց ամուսինները տանը գտնվել են միայնակ: Նրանց բնակարան են ներխուժել երեք հոգի, դաժանորեն ծեծելով կապկպել ամուսիններին և թալանել տունը՝ տանելով մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն: Մանրամասներն` այստեղ
