Ընդամենը 2 րոպե քվեախցիկում, որը կորոշի մեր առաջիկա 5 տարիների կյանքը. Էդմոն Մարուքյան

«Ելք» դաշինքի անդամ, ԼՀԿ վարչության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Երկու ամսից Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրություններն իրենց կարևորությամբ, կարելի է ասել, միաժամանակ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահին այլևս ընտրելու է Ազգային Ժողովը: Սա նշանակում է, որ ընդամենը երկու ամիս անց ՀՀ քաղաքացիները որոշելու են իրենց առաջիկա հինգ տարիների կյանքի ընթացքը, և ոչ միայն իրենց, այլ նաև մեր պետության առաջիկա տարիների ճակատագիրը: Մենք որոշելու ենք, թե ինչպիսի Հայաստանում ենք ցանկանում ապրել. արդյո՞ք շարունակելու ենք ապրել փոքրաթիվ հարուստների և մեծաթիվ աղքատների Հայաստանում, մենք շարունակելու՞ ենք ապրել այն Հայաստանում, որն ամեն տարի լքում է ավելի քան 40 հազար մարդ, մենք շարունակելու՞ ենք ապրել այն Հայաստանում, որտեղ մեր վճարած հարկերը վերածվում են կաշառակեր պաշտոնյաների շքեղ առանձնատների և մեքենաների, այն Հայաստանում, որտեղ բիզնեսը ճնշված է, գիտնականը՝ անտեսված, մարդը՝ արժեզրկված: Թե՞ մենք գտնելու ենք Ելքն այս Հայաստանից, Ելք դեպի այն Հայաստան, որտեղ բիզնեսի համար ստեղծված են հավասար մրցակցային պայմաններ, որտեղ քաղաքացու իրավունքները պաշտպանված են տարատեսակ կամայականություններից, որտեղ աշխատանք գտնելը ոչ թե շռայլություն է այլ հեշտ լուծելի խնդիր: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, մենք ընտրելու ենք այս երկու տեսակի Հայաստանների միջև, ընտրելու ենք հնի ու նորի, գորշի և լուսավորի, ճահճի մեջ մնալու և այդ ճահճից Ելք գտնելու միջև: «Ելք» դաշինքը, որը ձևավորվել է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կողմից, առաջարկում է երկրորդ՝ ավելի զարգացած ու արժանապատիվ Հայաստանի ճանապարհը: Մենք ունենք բավականաչափ քաղաքական կամք, գիտելիքներ և անբասիր կենսագրություն՝ կատարելու այն փոփոխությունները, որոնց մասին հայտարարել ենք: Ապրիլը ապրելու՞ ամիս կլինի, թե՞ գոյատևելու, կախված է լինելու մեզանից. ընդամենը երկու րոպե քվեախցիկում, որը կորոշի մեր առաջիկա հինգ տարիների կյանքը, երկու րոպե՝ խորացող ճահճում մնալու կամ Ելք գտնելու համար: Երկու րոպե՝ արտագաղթելու կամ հայրենիք վերադառնալու օգտին քվեարկելու համար, երկու րոպե գործազրկության կամ արժանապատիվ աշխատանքի ընտրության համար, երկու րոպե աղքատության կամ բարեկեցության ընտրության համար: Երկու ամսից մենք ունենալու ենք երկու րոպե ժամանակ. ես կոչ եմ անում օգտվել այդ երկու րոպեից՝ գտնելու Հայաստանի համար լավագույն և արժանապատիվ Ելքը»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am