Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը սպառողի շահերից չի բխում.Վ.Էնֆիաջյան
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում հայտարարեց,որ վերջին շրջանում էլեկտրաէներգիայի և գազի սակագնային քաղաքականությունն ակնհայտ սպառողի շահերից չի բխում: Ժամանակի սուղ լինելու պատճառով հայտարարությանս ժամանակ անդրադարձա գազի սակագնին, որը մեր տարածաշրջանի և գործընկեր այլ երկրներում գործող սակագների համեմատ ամենաբարձր սակագներից է,ասաց նա և հավելեց,որ ինչպես մտահոգվելու, այնպես էլ ՝ պատասխանատուների համար գործնական քայլեր անելու պահ է, երբ ժողովրդի ու նրա տնտեսվարող հատվածի համար ստեղծվում են ապրելու և զարգանալու անբարենպաստ պայմաններ: Հասարակության սոցիալապես ծանր պայմաններում ապրող հատվածը, հիմնականում ձմռան ժամանակաշրջանում, առերեսվում է այս իրականության հետ, որը մինչ օրս փոփոխություն չի կրում:
