«Սոսնձել» հարաբերությունները.Լուկաշենկոյի առաջարկը Մոսկվային
««Սոսնձել» հարաբերությունները, ոչ թե այնպիսի որոշումներ կայացնել, որոնք ավելի կսրեն դրանք: Ինչու՞ մենք միասնական տնտեսական տարածություն ստեղծեցինք ոչ միայն մեր Միութենական պետությունում, այլև ԵվրԱզԷՍ-ում: Անցյալ տարի ԵվրԱզԷՍ-ում մենք ունեցանք 40 տոկոս կորուստ, այս տարի՝ 20: Ընդամենը՝ 60 տոկոս 2 տարում: Ահա և ինտեգրացիա… Բայց այս մասին պետք է խոսել, պետք է գտնել այդ նեղ տեղերը, ինչ-որ կերպ սոսնձել հարաբերությունները»,- ըստ «Ռիա»-ի`Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նման կոչ է արել Ռուսաստանին: « Ռուսական կողմը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք կարող են միայն բարդացնել երկկողմ հարաբերությունները: Միավորելու, սոսնձելու, բացասականը հեռացնելու փոխարեն Սան Սանիչը այսօրվանից արգելք է դնում Ռուսաստանին տավարի մսի մատակարարման վրա»,- ասել է Լուկաշենկոն:
