ԿԲ-ն կայունացնում է դրամը, որովհետև դա է ձեռնտու ՀՀԿ-ին. Բագրատյան
Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ԱԺ-ում քննարկելու ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ երկրի տնտեսության զարգացման համար ամենածանրակշիռ ծնդիրը Կենտրոնական բանկն է: «Ի՞նչ է անում Կենտրոնական բանկը, կայունացնում է դրամը, որովհետև ՀՀԿ-ականներին պետք է կայունություն, դա իրենց համար ավելի լավ է, քան թե զարգացումն իր ռիսկերով: Սա գլոբալ խնդիր է: Կայունացնելով դա՝ դոլարային գներն անընդհատ տանում է վերև: Հիմա կառավարություն, քեզ ճղի, սպանի, դոլարային գները բարձր են, ինվեստրը չի գա: Ստիպված գնում ենք, Մոսկվայում մի հատ հայ ենք գտնում, ասում ենք՝ կգա՞ս մի քիչ ինվեստիցիա անես: Նա էլ մեզ ասում ա՝ այ մարդ, դաժե ինձ համար անհնարին է ձեր երկրում ինվեստիցիա անելը, հլա նայեք մակրոտնտեսական միջավայրը, վերլուծեք»,- ասաց նա: Այնուհետև հայտարարեց, որ կողմնակից չէ ԵՏՄ-ին, թող այդ կառույցին կողմ արտահայտվողները պատասխան տան, թե ի՞նչ են անելու ռուբլու գոտու հետ:
