Այ քեզ բան. վեր կացեք նորմալ պատասխանեք ընձի. Բագրատյանը՝ Ներսես Երիցյանին
Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն այսօր խորհրդարանի ամբիոնից պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանին:«Ցածր գներ, տնտեսական աճ մեզ հաջողվեց ունենալ անգամ 2014 թվականի Ռուսաստանի ճգնաժամից հետո: Դրական տնտեսական աճ ենք ունեցել այս ամբողջ ընթացքում, երբ մեր հարևանները խորը տնտեսական անկում են ունեցել ու չափից ավելի գնաճ: Պետք է հաշվել, թե մեր քաղաքացիների գրպանին ինչքան օգուտ ենք տվել կայունությամբ և աճով: Պետք է օբյեկտիվ լինեք, որ վաղը մյուս օրը ձեր ասածների համար գուցե պատասխան տաք, ի՞նչ եք ասելու: Երևի նույն բաներն եք ասելու, բայց այն ժամանակ դժվարին վիճակի մեջ եք լինելու»,- Բագրատյանին դիմեց ԿԲ փոխնախագահը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին զայրացած արձագանքեց Ներսես Երիցյանի բացատրությանը: «2025 թիվը հայտարարվել է ռուբլու գոտի, դուք չեք ժխտել դա: Ինչ եք անելու դրանից հետո: Տնտեսությամբ չի լինի գնալ ԵՏՄ, ֆինանսական համակարգով եսիմ որտեղ: Վեր կացեք, նորմալ պատասխանեք ինձ: Մենք այսօր հպարտանում ենք, որ Վոլքսվագենում ապահովել ենք շահութաբերություն, այ քեզ բան, դրա համար էլ 0 տոկոս տնտեսական աճով ենք փակել , այ քեզ բան»:
