Ամենահակահիգիենիկ ընտրություններին ընդառաջ

Մինչեւ ապրիլ դեռ երկու ամիս ժամանակ կա, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկայում մեզ սպասում են նորանկախ Հայաստանի պատմության ամենահակահիգիենիկ ընտրությունները։ Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, մեղմ ասած՝ տգեղ է։ Շա՛տ մեղմ ասած։ Սկզբունքայնությունից ու նմանատիպ այլ բարձր արժեքներից խոսող կուսակցություններն ամեն ինչ մոռացած՝ աջուձախ բանակցում են, որպեսզի հասկանան, թե ում հետ կարելի է կցվել-կցմցվել ու խորհրդարան խցկվել, իսկ «փողատերերն» ընդհանրապես երանության մեջ են. նրանք իրենց այնպես են պահում, ասես կուսակցությունները Երեւանյան լճի երկայնքով շարք կանգնած մարմնավաճառներ են, իրենք էլ իրենց թանկարժեք ավտոմեքենաներով դանդաղ անցնում են ու զննում, թե որի մեջ կարելի է հարմար գներով «ներդրումներ կատարել» ու հայտնվել խորհրդարանում։ Ու բնականաբար՝ այս դեպքում նույնպես խոսք չկա գաղափարախոսության, սկզբունքայնության ու նմանատիպ այլ «տուֆտա» արժեքների մասին։ Դրա համար էլ առաջիկա ընտրություններում ինչ ասես կտեսնենք. ՀՀԿ-ի ցուցակով անցնող ԲՀԿ-ականներ, ԲՀԿ-ի ցուցակով անցնող ՀՀԿ-ականներ, հաճախորդների հետ դաշինք կազմած սկզբունքայիններ, օլիգարխների հետ դաշինք կազմած լիբերալներ, Ռուսաստանի անունով երդվող արեւմտամետներ, օր ծերության մի փոր հացի համար իրենց բարեմասնությունները ցուցադրող հարյուրամյա կուսակցություններ եւ այլն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am