Հեղինե Բիշարյանը հիսթերիկացել է ԱԺ միջանցքներում
<<Իրավունքի>> թղթակցի այն հարցին, թե ինչու է ՀՎԿ թեկնածուն առաջարկում ընտրակաշառք Հեղինե Բիշարյանը՝ նախ փորձեց այն հերքել, բայց երբ տեսավ ապացույցները մեր ձեռքում ընկավ հիսթերիկայի մեջ եւ հարձակվեց լրագրողի վրա ղժղժալով. <<լավ ենք անում>>: Iravunk.com-ն արդեն գրել էր, որ երեկ քաղաքում տարածվել են թռուցիկներ այն մասին, որ <ՀՎԿ իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Սարգսյանը կազմակերպում է քաղաքացիների իրավաբանական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն, իրավաբանական աջակցություն>: Այսքանից հետո ՀՎԿ-ի ղեկավարությունը դեռ բարբաջում է էթիկայի մասին, սակայն ճիշտ կլիներ, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը լսել տիկին Բիշարյանի հիստերիկ ղժղժոցը, որի ձայնագրությունը կարող ենք տրամադրել: Իսկ ԱԺ պատգամավորրի թեկանծուներից պետք է ճշտել ոչ միայն իրենց հայոց լեզվի իմացությունը, այլեւ հոգեկան առողջությունը: Մանրամասները կարդացեք վաղվա <<Իրավունք>> թերթի տպագիր համարում:
