Բլից-վիրտուալ
– Պարոն վարչապետ, վերջին շրջանում կարծես թե մի քիչ լարված եք, Գյումրիում էլ լրագրողների վրա բարկացաք… – Գյումրիում հանդիպե՞լ եմ լրագրողների հետ։ Այո։ Բարկացե՞լ եմ։ Ոչ։ – Բա ինչո՞ւ էիք դժգոհ, որ լրագրողները դիլխոր էին։ – Ախր զարմանալի ժողովուրդ են… Կառավարությունն արդեն տասը տարի է ամեն ինչ անում է գյումրեցիներին զվարճացնելու համար, իսկ նրանք էլի դիլխոր են։ – Օրինակ՝ ի՞նչ է անում։ – Ո՞նց թե ինչ է անում։ Դուք Գյումրիի զարգացման ծրագիրը չեք կարդացե՞լ։ Տեխնոպարկ, նավահանգիստ… Ուրիշները ծիծաղից կմեռնեին, իսկ սրանք էլի դիլխոր են։ Հետո էլ ասում են՝ հումորի մայրաքաղաք։ – Վերջին հարցը: Ճի՞շտ է, որ ցանկանում եք Ռուսաստանից երկուսուկես միլիարդ դոլարի ներդրումներ բերել Հայաստան։ – Ցանկանո՞ւմ եմ։ Այո։ Կբերե՞մ։ Չգիտեմ։ Բայց եթե լրագրողները դիլխոր լինեն՝ հաստատ չեմ բերի։ Այ մարդ, ձեզանից ի՞նչ ա գնում, ծիծաղե՛ք, էլի, ուզում եք՝ ազգաբնակչությանը խուտուտ տալու գրասենյակ բացեմ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
