«Ինչ ե՞ք կուրծք ծեծում, բոցաշունչ կոչեր անում». Միաքայել Մելքումյան
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարակից զեկուցող հանրապետական Հակոբ Հակոբյանից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ մասնավոր հատվածը մտնելո՞ւ է համակարգի մեջ, թե՝ ոչ:«Մասնավոր հատվածը ընդգրկված չէ և հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը այդ հատվածի ընդգրկումը, արդյոք ներառվելու է մասնավոր հատվածը, և 2-րդ չեք կարծում այս միլիարդները դնել բյուջեի մեջ այս պահին նշանակում է վարել խիստ անարդյունավետ քաղաքականություն, հստակ չիմանալով 40 տարի հետո թե ինչ է սպասվում»,- նշեց Միքայել Մլեքումյանը: Հակոբ Հակոբյանը նշեց, որ այդ հարցերին 3 տարի է պատասխանել են: Ի պատասխան էլ Մելքումյանը հայտարարեց. «Պարոն Հակոբյան, դուք այստեղ բոցաշունչ հայրենասիրական ելույթներ եք ունենում, եւ ես ձեզ կոնկրետ ասում եմ պատասխանեք՝ 2 մլրդ ավելացել է, որտեղի՞ց։ Ինչ եք բոցաշունչ ելույթներ ունենում՝ կուրծք ծեծելով: Հստակ բաներ ասեք՝ հուլիսի 1-ից մասնավոր հատվածը մտնելո՞ւ է, թե՝ ոչ»:
