Խաղ առնել-ծախելու աղաղակող փաստեր

Իրավունքը գրում է. Անցել է մեկ տարուց ավել, երբ հնչեց պաշտոնական հայտարարություն, թե՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբում խաղեր են առնում-ծախում։ Այս ամենի հիման վրա ձերբակալվեցին ակումբի մի շարք անդամներ, այդ թվում մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ով այնուհետ կալանավորվեց։ Եղավ նաեւ հայտարարարություն, թե իբր Գագիկ Սիմոնյանը զբաղված է խաղեր առնել-ծախելով, հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, առաջադրվեց մեղադրանք։ Սակայն դեռ այն ժամանակներց սկսած՝ Գ. Սիմոնյանի պաշտպանյալ «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը բազմիցս հայտարարել է, որ իր պաշտպանյալն ի սկզբանե չի ընդունել մեղադրանքը։ Թերթի հետ զրույցում պարոն Բաղդասարյանը հայտնեց, որ թեեւ ավարտվել է նախաքննությունը, սակայն հիմա եւս այն կարծիքին է, որ չկա որեւէ ցուցմունք, ապացույց, որոնք կհիմնավորեն իր պաշտպանյալի մեղավոր լինելը։ Ավելին, չկա անգամ փոքր կասկածանք, թե իբրեւ Գ. Սիմոնյանին հանձնարարել են կամ ինքն է սեփական նախաձեռնությամբ որոշել խաղ առնել, կամ ծախել։ «Կարծում եմ, որ հերթական անգամ պետության լիազոր մարմնի կողմից մարդու գործարար համբավը արատավորող ինչ-որ հայտարարություններ են կատարվել այն առումով, որ ավարտվում է նախաքննությունը եւ իմ պաշտպանյալի մեղքն ապացուցող որեւէ հիմք, ապացույց չկա։ Չնայած դրան, նրա նկատմամբ կիրառված է ստորագրությամբ չհեռանալու որոշումը ընդամենը այն բանի համար, որ կա աոաջադրված մեղադրանք»։ Բաղդասարյանը նաեւ տեղեկացնում է, որ քրեական գործն ուսումնասիրելով, որոշակի «տարօրինակ» հանգամանքների է բախվել։ Այսպես, ըստ գործի, որոշակի տեղեկությունների, երրորդ անձի հեռախոսալսումներից պարզվել է, որ թիմի խաղերի հետ կապված ոմանք մեծ գումարների խաղադրույք են արել։ Սակայն այդ ուղղությամբ գործով զբաղվողի վրա պետական լիազոր մարմինը որեւէ գործողություն չի արել։ «Սրանից բացի մի հետաքրքիր փաստ արձանագրեմ։ Այդ ֆուտբոլային ակումբում վարչական պաշտոնների աշխատել են տարբեր անձինք։ Սակայն նրանք ֆուտբոլիստներին ամիսներ շարունակ աշխատավարձեր չեն վճարել։ Մինչդեռ մեր պետական լիազոր մարմինները, որոնք պետք է վերահսկողություն սահմանեն գործատու-աշխատող հարաբերություններում խախտումները բացառելու ուղղությամբ, տեղներից նույնիսկ չեն շարժվել։ Եվ փոխարեն իրավապահ համակարգը ուշադրություն դարձնի, որ ամիսներ շարունակ ֆուտբոլիստը աշխատում է ու աշխատավարձ չի ստանում (ի դեպ, ոչ միայն այդ ակումբում Է այդպես), իր հերթին Է անգործության մատնվել։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am