Կրեմլը ներողություն է պահանջում «Պուտինը մարդասպան է» արտահայտության համար (տեսանյութ)

Ամերիկայի ձայն «Պուտինը մարդասպան է», – հենց այս բառերով ձեւակերպեց իր հարցը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում FOX News խոշոր հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Բիլ Օ՛Ռայլին: Բառեր, որոնք Դոնալդ Թրամփը չհերքեց, բառեր, որոնք Մոսկվայի զայրույթն առաջացրեցին: Սակայն, մի պահ հետ գնանք: Ահա Բիլ Օ՛Ռայլին հարցնում է Դոնալդ Թրամփին Ռուսաստանի նախագահի վերաբերյալ, որին հետեւում է ԱՄՆ-ի նախագահի դիվանագիտական պատասխանը. «Դուք հարգո՞ւմ եք Պուտինին»: «Ես նրան հարգում եմ»: «Իսկապե՞ս: Ինչո՞ւ»: «Ես բազմաթիվ մարդկանց եմ հարգում: Դա չի նշանակում, որ ես նրա հետ լավ հարաբերություններ կունենամ: Նա իր երկրի առաջնորդն է: Լավ է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել, քան վատ, եւ եթե Ռուսաստանն օգնի մեզ Դաեշի, իսլամական ահաբեկչության դեմ պայքարում, լավ է: Կստացվի՞՝ գաղափար չունեմ»: «Բայց նա մարդասպան է: Պուտինը մարդասպան է»: «Շատ են, շատ մարդասպաններ կան: Իսկ ինչ է, մեր երկիրն անմե՞ղ է»: Հարցազրույցը բողոքներ է առաջացրել ինչպես Մոսկվայում, որտեղ դժգոհ են Վլադիմիր Պուտինին մարդասպան անվանելու համար, այնպես էլ Վաշինգտոնում, որտեղ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականներից ոմանք քննադատել են Ամերիկային Պուտինի հետ համեմատելու որոշումը: Դրանց թվում էր Նեբրասկա նահանգը ներկայացնող սենատոր Բեն Սասսեն. «Չի կարող լինել բարոյական հավասարություն աշխարհի պատմության մեջ ամենաազատասեր ազգի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Պուտինի շուրջ հավաքված մարդասպան ավազակների միջեւ»: Ինքը՝ Վլադիմիր Պուտինը, «մարդասպան» որակմանն անձամբ չի արձագանքել եւ անցկացրել է ավանդական հանդիպումներ իր թիմի անդամների հետ: Ռուսական ԲիԲԻՍի-ն հայտնում է, որ լրագրողը չի պատրաստվում ներողություն խնդրել իր բառերի համար։ Նա նույնիսկ կատակել է, թե ներողության տեքստի վրա է աշխատում, և այն գուցե պատրաստ լինի 2023 թվականին։  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am