Մկրատ՝դատարանի համար
Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում նշեց, որ հարկը, տուրքը կամ պարտադիր վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով փաստաթղթերը չներկայացնելու կամ այդ փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն. «Տուգանք կամ ազատազրկում՝ 2-3 տարի ժամկետով։Մինչև 4 միլիոն առկա շեմի պայմաններում այս խախտումների համար ապաքրեականացվում է այս արարքը։ Եթե նախկինում խոշոր չափ էր նվազագույն աշխատավարձի 2 հազարապատիկից 15 հազարապատիկը չգերազանցող գումարը, այժմ այդ նվազագույն շեմը բարձրացվել է ՝ 4 հազարապատիկից 15 հազարապատիկը։ Մինև 4 միլիոն դրամ նման խախտումները ապաքրեականացվում են, ու նախատեսվում է վարչական պատասխանատվություն»Լ Արդյոք շատ խիստ չե՞ք համարում 2-5 տարի ժամեկտով ազատազրկումը՝ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում,հարց ուղղեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը,ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ այն ժամանակ խիստ կհամարեր, բայց հիմա դատարանն այլընտրանք ունի. «Նախկինում համաձայն չէի լինի, հիմա այլընտրանք, մկրատ կա դատարանի համար՝ տուգանք՝ 2-3 հազարապատիկի չափով կամ ազատազրուկում 2-5 տարով»։
