«Քեզ փող առաջարկողը հոգիդ է ուզում, մարմինդ է ուզում». Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չբացահայտեց, թե ՀԱԿ-ի ցուցակը ե՞րբ վերջնական տեսքի կգա,դրանք դեռ կազմում են: «Դա ինձ այնքան էլ չի հուզում: Կարող եմ միայն հայտարարել, որ առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը:Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցելու է ՀԺԿ-ի հետ դաշինքով: Մեր դաշինքը բաց է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք կհամաձայնեն առաջ գնալ մեր կողմից առաջ քաշված խաղաղության ծրագրով` կապված ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հետ: Մենք այդ մասին հայտարարել ենք մեր համագումարի ժամանակ, և այստեղ մեխը ոչ թե մեխանիկական միացումներն են, այլ քաղաքական ծրագիրը, որը հստակ է, և դա խաղաղության ծրագիրն է»,- ասաց Ա.Մանուկյանը: Ուսումնասիրել են  նաև հասարակության կարծիքը, հաշվի է առել բոլոր մարտահրավերները և համարձակ գնում է ընտրությունների` ասելու ճշմնարտությունը: «90-ականներին իրենք և՛ հացի գին են բարձրացրել, և՛ ամենածանր խնդիրներն են ունեցել Ղարաբաղյան ճակատամարտում, երկրաշարժ, վերջին հաշվով, արել են բոլոր ռեֆորմները: Մենք  հասարակության մեջ 90 % մեծամասնություն չենք ունեցել: Բայց վիրաբույժը միշտ չի սիրելի հիվանդի համար, և միշտ կլինեն աղմուկ անողներ, թիմեր ղժղժացողներ: Վստահ եմ՝ հասարակությունը շատ լավ գիտի՝ ինչ է ուզում, ու կունենանք բավական համախոհներ հենց այս ծրագրի շուրջ»: Անդրադառնալով ՀԱԿ-ի ընտրական ցուցակներին` Ա.Մանուկյանը վստահեցրեց, որ որևէ խնդիր չունեն. «Մենք ճանաչված ենք, մենք ընդունված ենք, մեր ցուցակում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, համարձակ մարդիկ: Ես Արաբկիրում եմ առաջադրվելու, մարդիկ ինձ ճանաչում են: Իհարկե, գիտեմ, որ գումարային լավ ռեսուրսներ ունեն, և արդեն ունենք տեղեկություններ, որ փող են բաժանում, սոցիալական հարցեր են լուծում: Մի մեսիջ կարող եմ ուղղել ժողովրդին՝ նայեք՝ ով փող չի տալիս, ով խոստում չի տալիս, և ով է ասում դառը ճշմարտությունը: Մի քիչ եթե քաղաքացիները քաղաքականապես մոտենան խնդրին, կզգան, թե ում պիտի ձայն տան: Դա բացատրելու բան էլ չի: Պարզ չի՞, որ քեզ փող առաջարկողը հոգիդ է ուզում, մարմինդ է ուզում»:    

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am