Պարենային ապրանքատեսակների զգալի գնաճ. Գուրգեն Մարտիրոսյան
«ՀՀ սպառողական շուկան 2017 թվականի հունվարին գրանցել է 2,6% գնաճ: ՀՀ սպառողական շուկան 2017 թվականի հունվարին գրանցել է 2,6% գնաճ, այդ թվում՝ պարենային ապրանքների գներն ունեցել են էականորեն բարձր աճ՝ 7,4%, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,6%-ով: Պարենային 13 ապրանքային խմբերից 8-ում արձանագրվել է գնաճ՝ 0,1% մինչ 49%», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը: Առավել բարձր գնաճ է արձանագրվել միրգ ապրանքային խմբում՝ 10,9%-ով և բանջարեղեն-կարտոֆիլային խմբում՝ 49%-ով: «Այս տարի թե՛ մրգերի, թե բանջարեղենային խմբում արձանագրվել է զգալի գնաճ:Համեմատելով 2017 և 2016 թվականների հունվարի ամիսները, ապա ընդհանուր գնաճը մրգերի մասով կազմել է 19,4%, և այստեղ էականորեն կարելի է առանձնացնել տեղական արտադրության մրգատեսակների գնաճը, մասնավորապես, խնձորինը՝ 47%, տանձին՝ 20%, խաղողինը՝ 23% և այլն: Իսկ բանջարեղեն-կարտոֆիլային խմբում՝ 10,6 %», - հավելեց Գ. Մարտիրոսյանը:
