«Առա՛ջ, Հենրի՛խ: Առա՛ջ, «Մանչեստեր Յունայթե՛դ».Գարիկ Մարտիրոսյան
Comedy Club-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամի իր էջում գրառում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆուտբոլիստը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Լեստերի» դեմ խաղում: «Մանկունյանցիները» երկրի գործող չեմպիոնին հաղթել են 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: «Առա՛ջ, Հենրի՛խ: Առա՛ջ, «Մանչեստեր Յունայթե՛դ»,- գրել է Մարտիրոսյանը եւ հրապարակել հետեւյալ լուսանկարը:
