Մենք է՞լ պետք է գնանք պասպորտի քսերոքս հավաքենք . Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

Ազգային ժողովի օրակարգ չընդգկվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Ձայների 39 կողմ, 56 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ այն մերժվեց։ Մինչ քվեարկությունը,Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր հեղինակած օրինագծի մասին,հայտարարեց.«Քիչ հետո դուք պետք է քվեարկեք, թե արդյո՞ք ԱԺ օրակարգ պետք է ընդգրկվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը»: Այդ որոշումը նախատեսում է, որ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի երբևէ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, առանց բացառության, բոլոր անձանց գույքային վիճակը, նրանց եկամուտների և ունեցվածքի ձեռքբերման օրինականությունը։ «Հակափաստարկներից մեկն այն է, որ հիմա ՀՀ-ում գործում է  բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և գույքի  հայտարարագրման մեխանիզմ, սակայն մենք բոլորս գիտենք, որ այդ մեխանիզմը չի ներառում հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված բոլոր փոխկապակցված անձանց։ Դրանից դուրս են մնում բոլոր հարազատները, մերձավորները՝ բացի ամուսնուց և համատեղ ապրող չափահաս զավակից և ծնողից։ Այսինքն՝ մի մեծ շրջանակ դուրս է մնում։ Որևէ մեխանիզմ չկա ստուգելու՝ հայտարարագիր ներկայացրած պաշտոնյան ճի՞շտ, թե՞ սխալ տվյալներ է ներկայացնում։ Հայտարարագրերից հասկանում ենք, որ ՀՀ պաշտոնյաները հայտարարագրում են միայն այն եկամուտները, որ գտնվում են ՀՀ տարածքում, հետևաբար՝ այն գույքը, որ գտնվում է ՀՀ-ից դուրս, հայտարարագրման այս մեխանիզմից դուրս է մնում։ Այս փաստը հատուկ կարևորություն ունի այն ահազանգերի  հիման վրա, որ ամեն տարի Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվում  մի քանի հարյուր միլիոն, միլիարդ դոլար»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։ «Հայտարարագրման մեխանիզմը փոփոխությունների և բարեփոխումների կարիք է զգում։ Այս քննարկումների փուլում ասվում է՝ «կարո՞ղ է՝ նախընտրական փուլի հետ կապ ունի այս նախագիծը»:  Եթե նույնիսկ նման մեկնաբանություն կա, նման մեկնաբանությունը բացարձակապես չի վախեցնում, որովհետև մեզ համար ընդհանրապես ընտրական և քաղաքական պրոցեսն առաջին հերթին՝ քաղաքական բովանդակության և քաղաքական մոտեցումների և մեխանիզմների  քննարկման հարթակ է, և ոչ թե, ասենք, պասպորտների քսերոքսներ հավաքելու գործընթաց։    

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am