Ես հո իմ գլխու չեմ, գնամ, մի միլիոն մուծեմ, առաջադրվեմ․ Սեյրան Սարոյան
«Ես չեմ որոշում, կուսակցությունն ա որոշում: Եթե կուսակցությունը որոշում կայացնի, էսի խմբակային գործ ա, ես հո իմ գլխու չեմ, գնամ, ասեմ՝ մի միլիոն մուծեմ, առաջադրվեմ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը։ Սեյրան Սարոյանը ցանկություն ունի Արմավիրի մարզում ռեյթինգային ցուցակով առաջադրվելու։Սարոյանը նշեց, որ սպասում է կուսակցության որոշմանը։ «Ժողովուրդը ում ընտրի, նա էլ կլինի։ Իմ ընտրատեղամասում երբեք խախտումներ չեն եղել», - ասաց նա։ Դիտարկմանը, եթե չընդգրկվի ցուցակում, ապա հնարավոր է արդյոք, որ ՀՀԿ-ից «նեղացած» քաղաքական գործիչների նման իր գործունեությունը շարունակի քաղաքական այլ թիմում, Սարոյանը նշեց. «Նեղանամ կգնամ մեր տուն, ի՞նչ պիտի անեմ։ Տղամարդ ենք, նեղանալս ո՞րն ա», - ասաց նա։
